211652_close_icon
views-count6974 դիտում article-date 10:51 05-09-2014

Լարված իրավիճակ՝ Վերին Լարսում. մթերքով բարձված հայկական բեռնատարներին 8 օր է՝ թույլ չեն տալիս հատել վրաց-ռուսական սահմանը

Քիչ առաջ [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի հետ կապ հաստատեց ՀՀ քաղաքացի Հովիկ Իշխանյանը, ով հայտնեց, որ շուրջ 8 օր է՝ Վրաստանի Հանրապետության Դուշետի վարչական շրջանում՝ Վերին Լարս սահմանային անցակետից ոչ հեռու, 300-ից ավելի բեռնատար չեն կարողանում հատել վրաց-ռուսական սահմանը: Նրա խոսքով՝ բեռնատարները բարձված են սննդամթերքով, մասնավորապես խաղողով, որոնք պետք է հասցվեն Ռուսաստանի Դաշնություն: Բեռնատարների վարորդներին, ովքեր ՀՀ քաղաքացիներ են, ասել են, որ սահմանը ներկա պահին փակ է, քանի որ Վրաստանը Ռուսատսանին կապող ճանապարհը քանդված է: Ողջ մթերքը սկսել է փչանալ, իսկ վարորդները՝ վրդովված են, քանի որ, ըստ Հովիկ Ի.-ի հավաստման, դեպի Ռուսաստանի Դաշնություն մեկնող բոլոր մարդատար ավտոմեքենաներին թույլատրել են հատել վրաց-ռուսական սահմանը, իսկ մթերքով բարձված բեռնատարներին՝ ոչ: Միևնույն ժամանակ նշեց, որ Ռուսաստանի Դաշնությունից ավտոմեքենաներին թույլատրում են Վրաստանի տարածք մտնել: [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը պատրաստ է ներկայացնել հակառակ կողմի տեսակետը:

Նմանատիպ նյութեր