211652_close_icon
views-count910 դիտում article-date 13:39 05-09-2014

Իբրահիմովիչը` Շվեդիայի հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու

ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը դարձել է Շվեդիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն: Էստոնիայի հետ կայացած ընկերական խաղի ժամանակ Իբրահիմովիչը ազգային թիմի կազմում խփել է իր 49-րդ և 50-րդ գոլերը և այդ ցուցանիշով գերազանցել է Սվեն Ռիդելին, ով 1921-1932 թթ ընկած ժամանակահատվածում անցկացրած 43 խաղում 49 գոլ էր խփել Շվեդիայի ընտրանու կազմում: 50 գոլ խփելու համար Իբրահիմովիչից պահանջվեց 99 հանդիպում:

Նմանատիպ նյութեր