1651 դիտում
11:20 06-09-2014
Վերահսկիչ պալատ VS ղազախական ոչխար. ո՞վ է ծնել 800 էդիլբայներին. տեսանյութ
Բոյն ու երկարությունը մեկ մետրից մի քիչ պակաս, կրծքավանդակը՝ դրանից մի քիչ ավելի, քաշը՝ 160 կիլոգրամ։ Ճիշտ կառուցվածքով նախագծված էդիլբայ ոչխարն է։ Ղազախական արմատներով։ Նրան դիմացից էլ տեսնես կտարբերես, հետևից էլ։
Սրանք տոհմը շարունակող ղոչերն են՝ որձերը։ Նրանց գեղեցիկ հատվածը ուր որ է հորիզոնում կերևա։ Ջուր խմելու ժամն է։ Մսոտ արծվաքիթներին ԱՐԱԼԵՌ ՏՈՏ ընկերության ղեկավարը զույգ-զույգ է հաշվում։ Սարից կիջնեն 800-ը։ Հայաստանում ուրիշ տեղ էդիլբայ չկա։
Հիմա` 800 էդիլբայ իրենց համար ջուր են խմում առվակից։ Մեկ էլ լուր՝ Վերահսկիչից՝ 150 միլիոն դրամը ջուրը տարել է։ Ռուսաստանցի 900 էդիլբայների փոխարեն ԱՐԱԼԵՌ ՏՈՏ-ում աշտարակցի ոչխարներ են` գուժում է վերահսկիչը։
Գագիկ Հովհաննիսյանը նախ տեղեկացնում է՝ Աշտարակում ոչխարաբուծություն չկա։ Սա մեկ։ Տրամադրված գումարը 150 միլիոն դրամ չէ, 90 է՝ սա երկու։ Ակնհայտ պատասխանն էլ սարից հենց նոր իջած ոչխարներն են։ Եթե տոհմային էդիլբայ չի ներմուծվել, այս 800-ին ո՞վ է ծնել։
Վերահսկիչը որպես հիմք Մաքսայինի տվյալն է ընդունում՝ այնտեղ պնդում են, որ ոչ մի էդիլբայ. 2012-13-ին Հայաստան չի ներգաղթել։ Ֆերմերը նույն հանգստությամբ շարունակում է՝ թող ճշտեն թյուրիմացությունը։ Փաստաթղթերը 43 տոկոս բաժնեմաս ունեցող «ֆրեդա» ընկերությունում են։
Վերադառնանք էդիլբայ ոչխարներին։ Մեկ ամսից բեղմնավորման շրջանն է։ Հղիներին կտեղափոխեն ներքև՝ ծնարան։ Էլիտարների համար էլիտար պայմաններ։ Երեք ամիս այդտեղ կպառկեն, տոհմը կհարստացնեն։ Իրենց շուրջ վեճը իրենց կաթին–մսին վնաս չէ։
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/33265]Armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1922 դիտում
10:34 02-12-2015
«Այո»-ի դեպքում Վերահսկիչ պալատի փոխարեն կստեղծվի Հաշվեքննիչ պալատ. «Ժամանակ»
2257 դիտում
09:29 11-03-2016
Վերահսկիչ պալատը վերանվանվելու է Հաշվեքննիչ պալատ՝ բոլորովին այլ ֆունկցիաներով. «Հայկական ժամանակ»
7303 դիտում
09:14 21-09-2016
Լևոն Յոլյանը վերադառնալու է հին աշխատավայր՝ Վերահսկիչ պալատ, սակայն բարձր պաշտոնի. «Ժամանակ»
Այս բաժնից
772 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
616 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
724 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված