211652_close_icon
views-count1534 դիտում article-date 15:38 07-09-2014

Դանիել Ագգերը բաց կթողնի Հայաստանի հավաքականի հետ խաղը

Դանիայի հավաքականի ավագ Դանիել Ագգերը վնասվածքի պատճառով բաց կթողնի Եվրո 2016-ի ընտրական փուլի շրջանակում Հայաստանի հավաքականի հետ կայանալիք խաղը: «Բրոնդբյու»-ի պաշտպանը վնասվածք է ստացել թիմի մարզման ժամանակ: Դանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մորտեն Օլսենը Ագգերի փոխարեն թիմ է հրավիրել երիտասարդական հավաքականի պաշտպան Ժորես Օկորեին: Սպասվում է, որ դանիացիների պաշտպանության կենտրոնում հանդես կգան Անդրեաս Բյելլանդան և Սիմոն Կյաերը: Հենց պաշտպանների այս զույգը խաղադաշտ դուրս եկավ մեկ տարի առաջ ԱԱ-2014-ի ընտրական փուլի շրջանակում Կոպենհագենում Հայաստանի հավաքականի հետ կայացած խաղին, որը ավարտվեց մեր ընտրանու 4:0 հաշվով հաղթանակով:

Նմանատիպ նյութեր