211652_close_icon
views-count7948 դիտում article-date 15:49 08-09-2014

Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը, ԱԺ աշնանային նստաշրջանում կրկին հիշեց «Դավայ, դո սվիդանյա» երգը

Ինչպես ԱԺ-ից փոխանցում է [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակիցը, ԱԺ աշնանային նստաշրջանին ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը, կրկին հիշեց հայտնի «Давай, до свиданья» երգը: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ԱԺ առաջին ընդմիջումը դեռ չսկսած պատգամավորները մեկը մյուսի հետեւից լքում էին նիստերի դահլիճը: Հետեւաբար լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու չեն հետեւում Սերժ Սարգսյանի հորդորին եւ լքում են «ԱԺ խրամատը»` նիստերի դահլիճը, ինչին ի պատասխան, Առաքել Մովսիսյանը նշեց, թե ինքը չի լքում «խրամատը», այլ շտապում է աշխատասենյակ: Իսկ, երբ լրագրողները նշեցին, թե նիստը ներկա պահին շարունակվում է առանց իրեն, ասաց. «Նիստերից չեմ դուրս գալիս: Լավ, դավայ, հելաք ստից»,- բացականչելով մտավ աշխատասենյակ եւ շխկացրեց դուռը: Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 6-ին ՀՀԿ խորհրդի նիստում իր ելույթում ասել էր. «Խորհրդարանի աշխատանքներին մատների արանքով նայելը կամ խորհրդարանի աշխատանքներից բացակայելն անթույլատրելի է: Այդպիսի մարդիկ ինձ համար նման են այն զինվորներին, ովքեր թողնում են խրամատը: Մեր երկրում բազմաթիվ խնդիրներ կան լուծելու, մենք հազարավոր ծրագրեր ունենք իրականացնելու, և ձեր բոլորի կռվի դաշտը և ձեր խրամատն էլ խորհրդարանն է, ձեր կռիվը` օրենսդիր աշխատանքը, ձեր թշնամին` մեր ժողովրդի հոգսերն են, մեր երկրում եղած պրոբլեմներն են»: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր