211652_close_icon
views-count865 դիտում article-date 20:06 08-09-2014

Դիեգո Կոստան և Դանի Կարվախալը բաց կթողնեն Մակեդոնիայի հավաքականի հետ խաղը

Իսպանիայի հավաքականի խաղացողնե Դանի Կարվախալը և Դիեգո Կոստան վնասվածքների պատճառով բաց կթողնեն Եվրո 2016-ի ընտրական փուլում Մակեդոնիայի հետ կայանալիք խաղը: Իսպանական ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն, Կարվախալի մոտ ախտորոշվել է ազդրի մկանի վնասվածք, իսկ Կոստայի մոտ` ծնկատակի ջլի վնասվածքը: Վերջինս արդեն վերադարձել է Լոնդոն, որտեղ «Չելսի»-ի կազմում ապաքինման փուլ կանցնի, իսկ Կարվախալը ուղևորվել է Մադրիդ, որտեղ երեքշաբթի օրը մագնիսա-ռեզոնանսային թերապիա կանցնի: Կարվախալը ամենայն հավանականությամբ բաց կթողնի նաև շաբաթ օրը Իսպանիայի առաջնության շրջանակում Մադրիդի «Ատլետիկո»-ի հետ կայանալիք խաղը:

Նմանատիպ նյութեր