Օգոստոսի 29-ից սեպտեմբերի 4-ը մայրաքաղաքում ծնվել է 539 երեխա` 270 տղա և 269 աղջիկ
Օգոստոսի 29-ից սեպտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններ է այցելել 35762 քաղաքացի:
Նույն օրերի ընթացքում Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ծառայությունը արձանագրել է 4002 կանչ, որի արդյունքում հոսպիտալիզացվել է 833 քաղաքացի: Կանչերի թվում գերիշխել են սիրտ-անոթային, սուր շնչառական խնդիրները և տարաբնույթ վնասվածքները:
Օգոստոսի 29-ից սեպտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 539 երեխա`270 տղա և 269 աղջիկ: