211652_close_icon
views-count1522 դիտում article-date 11:28 10-09-2014

Եվրո 2016. Հոլանդիան պարտվեց Չեխիային, Թուրքիան ջախջախվեց Իսլանդիայում. տեսանյութ

2016 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի 1-ին տուրի երրորդ խաղային օրվա ընթացքում մի շարք ուշագրավ հանդիպումներ կայացան: Աշխարհի առաջնության երրորդ մրցանակակիր Հոլանդիայի հավաքականը Պրահայում հյուրընկալվեց Չեխիայի ընտրանուն և 1:2 հաշվով անսպասելի պարտություն կրեց: Չեխերին հաջողվեց հաղթանակի նժարը իրենց կողմը թեքել խաղի հիմնական ժամանակին ավելացված լրացուցիչ առաջին րոպեին: Հաղթական գոլի հեղինակ դարձավ Վացլավ Պիլարժը: Անսպասելի արդյունքով ավարտվեց նաև Իսլանդիայի և Թուրքիայի հավաքականների մրցավեճը: Իսլանդացիները Ռեյկյավիկում 3 անպատասխան գնդակ ուղարկեցին թուրքերի դարպասը: Հատկանշական է, որ խաղից առաջ Իսլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչը համոմունք էր հայտնել, որ իր թիմը կարող է հաղթել կարգով բարձր մրցակցին: Չեխիա - Հոլանդիա`2:1 Գոլեր` Դոչկալ 21’ , Պիլարժ 90+1’ – Դե Վրեյ 55' Իսլանդիա – Թուրքիա`3:0 Գոլեր` Բոդվարսոն 18', Սիգուրդսոն 76', Սիգտորսոն 77'
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր