211652_close_icon
views-count8730 դիտում article-date 11:57 10-09-2014

Կգա օրն ու դուք էլ կհասկանաք, թե մենք ինչ էինք ուզում, ինչ էինք անում. գեներալ Մանվել Գրիգորյան

Սիրելի՛ ծնողներ, ձեր զավակների, ձեր ամուսինների հայրենասիրական, հայրենանվեր գործն այսօր շարունակում են երիտասարդ եւ պատանի երկրապահները՝ նպաստելով պետության ամրացմանն ու հզորացմանը: Այս մասին իր ուղերձում ասել է ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը՝ նվիրված պաշտպանության նախարարության, կրթության եւ գիտության նախարարության եւ Երկրապահ կամավորականների միության միջեւ ստորագրված եռակողմ հուշագրին: [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը նրա ուղերձը ներկայացնում է ստորեւ. «Շնորհավորում եմ համայն հայ ժողովրդին հայրենասիրության բարձր մակարդակի եռակողմ հուշագրի ստորագրման կապակցությամբ: Ես առանց վարանելու նման որակում եմ տալիս փոխըմբռնման հուշագրին, որ ստորագրվեց պաշտպանության նախարարության, կրթության եւ գիտության նախարարության եւ Երկրապահ կամավորականների միության միջեւ: Այս հուշագրով նոր որակ է հաղորդվում պատանի սերնդի հետ տարվող աշխատանքներին, նոր՝ պետական մակարդակի են հասցվում արդեն շուրջ երկու տասնամյակ ԵԿՄ համակարգում գործող եւ կայացած ‹‹Պատանի երկրապահ›› եւ ‹‹Երիտասարդ երկրապահ›› կառույցները: Հուշագրի ստորագրման կապակցությամբ շնորհավորում եմ քաջ Արցախին՝ հավաստիացնելով, որ հայ ժողովուրդը, մեր նոր սերունդը ձեզ երբեք-երբեք մենակ չեն թողնի: Մենք, ձեզ հետ միասին, տեր ենք մեր Արցախի անկախությանը: Շնորհավորում եմ մեր զոհված, անհայտ կորած, հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքներին: Սիրելի՛ ծնողներ, ձեր զավակների, ձեր ամուսինների հայրենասիրական, հայրենանվեր գործն այսօր շարունակում են երիտասարդ եւ պատանի երկրապահները՝ նպաստելով պետության ամրացմանն ու հզորացմանը: Գիտելիքը, հայրենասիրությունն ու ռազմարվեստը դառնում են մեր ժողովրդի համար առաջնային: Շնորհավորում եմ հայ երիտասարդությանն ու պատանիներին: Դուք, անկախությունը ճիշտ վայելելով, հայրենասիրությունը բարձր գնահատելով, կարողանում եք արժանապատվորեն պահպանել ավագ սերնդի երկրապահների, հայ ժողովրդի ձեռքբերումները: Ես վստահ եմ, որ նոր սերունդը տեր է մեր մեծագույն արժեքին՝ Անկախությանը: Շնորհավորանքներս մեր եռասերունդ երկրապահական ընտանիքին: Հուշագրի ստորագրման կապակցությամբ ջերմորեն շնորհավորում եմ պաշտպանության նախարարին, մեր բանակին, սահմանին կանգնած զինվորին, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարին: Շնորհավորում եմ կրթության եւ գիտության նախարարին եւ կրթության ոլորտի բոլոր աշխատողներին՝ ուսուցիչներին, դասախոսներին: Շնորհավորում եմ նաեւ նրանց, ովքեր մեզ դեռ չեն հասկանում՝ հետո են հասկանալու եւ այսօր չափից ավելի են քննադատում մեզ: Վստահ եմ՝ կգա օրն ու դուք էլ կհասկանաք, թե մենք ինչ էինք ուզում, ինչ էինք անում, եւ ձեր զավակներն էլ կսկսեն պաշտպանել մեր դավանած արժեքները: Այսպիսով՝ շնորհավորում եմ աշխարհասփյուռ հայ ժողովրդին: Վստահեք ինքներդ ձեզ, տեր եղեք անկախությանը: Հիշեք՝ վերեւում Աստված է, ներքեւում՝ մեր ծնողները, թոռներն ու երեխաները, իսկ առջեւում՝ մեր պետությունը, անկախությունը, ապագան: Մաղթում եմ մեր ժողովրդին համբերություն եւ միասնություն: ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյան»: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր