1092 դիտում
17:44 11-09-2014
Ձեր այցը Լեռնային Ղարաբաղ իր նպաստը կբերի Արցախի ժողովրդի արդարության և ազատության համար մղվող պայքարին. Է. Շարմազանով
Սեպտեմբերի 11-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունեց Ֆրանսիայի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությանը՝ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում Ֆրանսիայի պատվիրակության ղեկավար Ալեն Ներիի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցում էին Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Արա Բաբլոյանը եւ խմբի անդամ Մնացական Մնացականյանը:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ողջունելով ֆրանսիացի գործընկերների այցը Հայաստանի Հանրապետություն եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, գոհունակությամբ նշեց, որ երկու երկրների հարաբերությունները բարձր մակարդակի վրա են եւ շարունակում են դինամիկ զարգանալ, ինչը մասնավորապես պայմանավորված է նաեւ այն հանգամանքով, որ Հայաստանի համար հույժ կարեւորություն ունեցող ԼՂ հակամարտությունում Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք երկրներից մեկն է:
Հանդիպման ընթացքում, այլ հարցերից բացի, զրուցակիցներն անդրադարձան նաեւ ԼՂ հակամարտության կարգավորման խնդրին:
Պարոն Շարմազանովը, անդրադառնալով ֆրանսիացի սոցիալիստների՝ օրեր առաջ Հայաստան կատարած այցին, կարեւորեց նրանց այն հայտարարությունները, ըստ որոնց՝ ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով, ինչպես նաեւ այն, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պետք է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ներգրավվի որպես բանակցային կողմ:
ԱԺ փոխնախագահը նկատեց, որ ֆրանսիացի պատգամավորների այցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, լսելի է դարձնում Արցախի ժողովրդի ձայնը Եվրոպայում, ով պայքարում է իր ազատության, արդարության եւ ինքնորոշման իրավունքի ճանաչման համար:
Պատվիրակության ղեկավար Ալեն Ներին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշեց, որ ԼՂՀ կատարած իրենց այցը անհրաժեշտ է դիտարկել մարդու եւ ժողովուրդների իրավունքների, ազգերի ինքնորոշման իրավունքի պաշտպանության տեսանկյունից, որը կարեւորում են որպես ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի անդամ երկիր:
Նմանատիպ նյութեր
6145 դիտում
10:35 14-10-2017
Շիրակի մարզում ազդեցության համար մղվող պայքարին է միացել նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը. «Ժամանակ»
3945 դիտում
21:25 28-02-2021
Արտակ Թովմասյան. Միացե՛ք ազգային արժանապատվության վերականգնմանը մղվող այս պայքարին
Այս բաժնից
1051 դիտում
21:23 10-01-2025
Վեհափառի տնօրինությամբ Մայր Աթոռում նոր նշանակումներ են կատարվել
1405 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1216 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան