1760 դիտում
11:52 13-09-2014
Բագրատաշենի մաքսակետում բացահայտվել են մաքսային կանոնների խախտման դեպքեր. տեսանյութ
Գազաբալոն, բենզաբաք, պահեստային անվադողեր, մեքենայի նստատեղ, բեռնախցիկի ստորին հատված: Սրանք մեքենայի այն վայրերն են, որոնք մաքսանենգներն օգտագործել են ավելի քան 330 բջջային հեռախոս Հայաստան ապօրինի ներմուծելու համար: Ֆինանսների նախարարության նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցները դեպքը բացահայտել են Բագրատաշենի մաքսակետում:
Եվս մեկ ավտոմեքենա` այս անգամ բեռնված ապօրինի ավտոպահեստամասերով: Վարչության աշխատակիցները ռենտգենյան զննմամբ բեռնախցիկում թաքցրած 400 կգ ավտոպահեստամասերի ապօրինի ներկրում են կանխել: Այդպիսի գաղտնարաններից վերջերս էլ մոտ 50կգ տարբեր տեսակի դեղորայք և նույնքան էլ կոսմետիկ միջոցներ էին բացահայտվել: Ապօրինաբար նաև Հայաստանից են փորձում արտահանել` ծխախոտ: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կանխվել է 30 հազար տուփ սիգարետի արտահանման փորձ: Այս դեպքում մաքսանենգ պահեստի էին վերածվել Ռուսաստան ուղևորվող ավտոբուսների ոչ միայն բեռնախցիկներն,այլև սանհանգույցի համար նախատեսված տարածքը: Նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցների աչքից Բագրատաշենի մաքսակետում չեն վրիպել նաև անօրինական ճանապարհով ավտոմեքենաների ներկրման փորձերը. կանխվել է արտասահմանյան համարները տեղականով փոխարինելու հնարքով առանց հայտարարագրման ավտոմեքենա ներմուծելու փորձ:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/33565]Armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1608 դիտում
17:10 12-09-2014
Բագրատաշենի մաքսակետում բացահայտվել են մաքսային կանոնների խախտման մի շարք դեպքեր
926 դիտում
14:23 27-01-2023
Բացահայտվել է մաքսային կանոնների խախտման նոր դեպք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1270 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1087 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան
907 դիտում
20:18 10-01-2025
Հնդկաստանում ՀՀ դեսպանը Հնդկաստանի պաշտպանության նախարարի հետ կարճ զրույց է ունեցել