211652_close_icon
views-count1478 դիտում article-date 00:16 14-09-2014

Պրեմիեր լիգա. «Ասթոն Վիլլա»-ն պարտության մատնեց «Լիվերպուլ»-ին և բարձրացավ 2-րդ տեղ. տեսանյութ

Անգլիական Պրեմիեր լիգայի 4-րդ տուրում «Լիվերպուլ»-ը հանդիպեց «Ասթոն Վիլլա»-ի հետ: «Էնֆիլդ»-ում կայացած խաղն ավարտվեց մերսիսայդյան ակումբի նվազագույն հաշվով պարտությամբ: Խաղի ճակատագիրը որոշեց Գաբրիել Ագբոնլահորի 9-րդ րոպեին խփած գնդակը: Վերջինս մրցակցի տւոգանային հրապարակում ստեղծված խառնաշփոթ իրավիճակում ամենից շուտ կողմնորոշվեց և գնդակը ուղարկեց Մինոլյեի պաշտպանած դարպասը: Այդ հաղթանակից հետո «Ասթոն Վիլլա»-ն վաստակեց 10 միավոր և բարձրացավ մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնական: Հարկ է նշել, որ առաջին տեղը 12 միավորով զբաղեցնում է «Չելսի»-ին: [b]«Լիվերպուլ» - «Ասթոն Վիլլա»`0:1[/b] Գոլ` Ագբոնլահոր 9'
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր