211652_close_icon
views-count1143 դիտում article-date 13:00 15-09-2014

Ամերիկացի 73-ամյա սենատոր Բեռնարդ Սանդերսը կառաջադրի իր թեկնածությունը 2016թ. նախագահական ընտրություններում

ИТАР-ТАСС-ի հաղորդմամբ՝ ամերիկացի 73-ամյա սենատոր Բեռնարդ Սանդերսը հայտարարել է, որ մտադիր է իր թեկնածությունը առաջադրել 2016 թվականին երկրում կայանալիք նախագահական ընտրություններում: Դրանով Սանդերսը դարձել է ամերիկացի գրեթե առաջին քաղաքական գործիչը, ով բացորոշ կերպով հայտարարում է, որ հավակնում է ԱՄՆ-ի բարձրագույն պետական պաշտոնին: Ավելի վաղ ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը միայն ակնարկել էր առաջիկա նախագահական ընտրություններին իր մասնակցելու մասին:

Նմանատիպ նյութեր