211652_close_icon
views-count1174 դիտում article-date 15:07 15-09-2014

Վրաստանի նախագահը Հռոմի պապ Ֆրանցիսկոսին հրավիրել է Վրաստան

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին այսօր ընդունել է Վատիկանի ԱԳ նախարար, արքեպիսկոպոս Դոմինիկ Մամբերտիին: Հանդիպմանը քննարկվել են Վրաստանի և Վատիկանի միջև հարաբերությունները և դրանք խորացնելուն առնչվող հարցեր: Քննարկվել է նաև Աբխազիայում և Հարավային Օսիայում վրացական մշակութային և քրիստոնեական հուշարձանների ճակատագիրը: Հանդիպման ժամանակ Մարգվելաշվիլին շնորհակալություն է հայտնել արքեպիսկոպոս Մամբերտիին Վրաստանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը ճանաչելու համար և Վրաստան այցելելու պաշտոնական հրավերք է ուղարկել Հռոմի պապ Ֆրանցիսկոսին: Հրավերքը փոխանցվել է Դոմինիկ Մամբերտիին:

Նմանատիպ նյութեր