211652_close_icon
views-count1727 դիտում article-date 20:02 15-09-2014

Ինչ-որ ժամանակահատված կգա, երբ ես չեմ կարողանա գոլեր խփել. Դիեգո Կոստա

«Չելսի»-ի հարձակվող Դիեգո Կոստան համոզմունք է հայտնել, որ ընթացիկ մրցաշրջանում իր հաջող ելույթները պայմանավորված է թիմային փայլուն խաղով: Անգլիայի առաջնության 4-րդ տուրում «Չելսի»-ն 4:2 հաշվով հաղթեց «Սուոնսի»-ին, իսկ 25-ամյա հարձակվողը հեթ-տրիկի հեղինակ դարձավ: «Յուրաքանչյուր հարձակվող իր խաղաոճն, իր ուժեղ կողմերը և իր խաղընկերներն ունի: Հնարավոր չէ մենակով հասնել արդյունքի: Ամեն ինչ կախված է խաղընկերներից: Ես ձգտում եմ ինձ դրսևորել իմ լավագույն կողմերով, և հուսով եմ, որ ամեն ինչ նույն կերպ կընթանա: Իհարկե, կգա պահ, երբ ես չեմ կարողանա գոլեր խփել: Այդպիսոին է ֆուտբոլը»,-ասել է Կոստան:

Նմանատիպ նյութեր