211652_close_icon
views-count1375 դիտում article-date 09:18 16-09-2014

Է. Նալբանդյանի՝ Թուրքիա կատարելիք այցի համար ՀՀ պետբյուջեից 3 մլն 667 հազար ՀՀ դրամ է ծախսվել. Ժողովուրդ

«Թեև Հայաստանի քաղաքական դաշտի շատ ներկայացուցիչներ քննադատեցին ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը մասնակցելու քայլը, այնուամենայնիվ, նա անդրդվելի մնաց և գնաց Թուրքիա»,- գրում է «Ժողովուրդ»-ը և հավելում. «Եվ պարզվում է` ԱԳ նախարարի եռօրյա այդ այցը դեպի մեր հարևան երկիր բավականին թանկ է նստել ՀՀ պետբյուջեի վրա»: «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ Նալբանդյանի այցի համար ՀՀ պետբյուջեից 3 մլն 667 հազար ՀՀ դրամ է ծախսվել: Այդ գումարով գնվել են Նալբանդյանի` Երևան-Մոսկվա, Մյունխեն-Անկարա և Անկարա-Մյունխեն-Մոսկվա-Երևան ավիատոմսերը, ինչպես նաև վճարվել Անկարայում և Մոսկվայում մնալու նրա օրապահիկները ու գիշերավարձերը: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր