211652_close_icon
views-count1353 դիտում article-date 16:46 16-09-2014

Էրդողանը կտրականապես հերքում է ԻԼԻՊ-ից նավթ գնելու մասին լուրերը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի բացառել, որ «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության առաջնորդներին կարող է քաղաքական ապաստան տրվել Թուրքիայում: Ինչպես փոխանցում է Reuters գործակալությունը, Էրդողանն ընդգծել է, որ եթե Թուրքիայի իշխանությունները նման խնդրանք ստանան, ապա կարող են «Մուսուլման եղբվայրների» առաջնորդների խնդրանքը բավարարել: «Հարկավոր է պարզել, թե արդյոք խնդիրներ կան: Եթե ոչ, ապա նրանք կարող են հյուրընկալվել Թուրքիայում այնպես, ինչպես մնացած օտարերկրացիները»,-ասել է Էրդողանը: Թուրքիայի նախագահն անդրադարձել է նաև «Իսլամական պետության» կողմից նավթ գնելու լուրերին՝ ասելով, որ նման բան գոյություն չունի: «Դա սուտ է: Մենքն չենք բացառում, որ ինչ-որ մեկն անօրինական ճանապարհով ԻԼԻՊ-ից նավթ է գնում, սակայն մեր պետությունը նրանց հետ ոչ մի առումով չի համագործակցում»,-ասել է Էրդողանը:

Նմանատիպ նյութեր