211652_close_icon
views-count4246 դիտում article-date 09:39 17-09-2014

«Սև հովազ» ջոկատի նախկին հրամանատար Ռուստամ Գասպարյանի որդին երեկ ձերբակալվել է. Ժողովուրդ

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, «Սև հովազ» ջոկատի նախկին հրամանատար Ռուստամ Գասպարյանի որդին երեկ ձերբակալվել է: Թերթը գրում է, որ Ռոմա Գասպարյանը Երևանում անձի առևանգման հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում հետախուզման մեջ էր գտնվում դեռ ամառվանից: Ավելին՝ «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ նույնիսկ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը Ռոմա Գասպարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որոշում էր կայացրել, և ձերբակալությունից հետո նա միանգամից տեղափոխվել է կալանավայր: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր