3843 դիտում
22:46 17-09-2014
«Ժողովուրդը սովորական Ղազարյան Աշոտին դարձրեց Աշոտ Ղազարյան»․ aravot.am
Հարցազրույց ՀՀ ժողովրդական արտիստ Աշոտ Ղազարյանի հետ։
[b]-Պարոն Ղազարյան, նախ շնորհավորում եմ հոբելյանի եւ ժողովրդական արտիստի կոչման համար: Ի՞նչ զգացողություններ ունեիք ծննդյան օրը: [/b]
-Տխուր էի, որ մի տարով էլ մեծացա, բայց ասում են՝ կա մեծանալ եւ կա ծերանալ: Մարդ կա` 35 տարեկանում արդեն ծեր է, մարդ էլ կա` 60 է, 70 է, բայց հոգով, եռանդով երիտասարդ է: Մարդիկ մեծանում են, բայց երանի թե ոչ ոք երբեք չծերանա: Իմիջիայլոց, ես 65 եմ, բայց ոչ ոքի չասեք (ժպտում է- Մ. Մ.):
[b]- Ի՞նչ տվեց Ձեզ ժողովրդական արտիստի կոչումը: [/b]
- Շատ անսպասելի էր ու հաճելի, երբ զանգ ստացա, եւ երկրի ղեկավարը շնորհավորելով ինձ՝ ասաց. «Դու շատ ես մեզ ուրախացրել, շարունակիր ուրախացնել ժողովրդին»: Դա ամենամեծ նվերներից մեկն էր իմ հոբելյանին:
[b]-Խոսենք Ձեր դպրոցի մասին. հիմնադրումից ի վեր ի՞նչ հաջողություններ եք ունեցել:[/b]
-Արդեն ութերորդ տարին է, ինչ դպրոցը կա: Դասավանդում են արհեստավարժ մասնագետներ: Երեխաներին արգելում եմ ամեն տեսակի ֆիլմ կամ հաղորդում նայել, ասում եմ, որ այդ ժամանակն ափսոս է, դրա փոխարեն լուրջ գիրք կարդացեք, լուրջ ֆիլմ նայեք, որոնցից մի բան կսովորեք: Նախ իրենք կտրվում են փողոցից, մեզ մոտ սովորում են երգ, պար, բեմական խոսք, դերասանի վարպետություն, արվեստի պատմություն: Եկող ամսից «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում կլինի «Ասենք, խոսենք» խորագրով մի հաղորդաշար, որտեղ հենց իմ դպրոցի սաներն են հանդես գալու, ես էլ իրենց հետ խաղալու եմ մանրապատումներում:
[b] -Ասում են` հումորը փոխվում է տարիների ընթացքում: Համամի՞տ եք այդ մտքի հետ: [/b]
-Չեմ կարծում, որ մարդկանց պահանջները փոխվում են ժամանակի ընթացքում, հումորիստն ինքը պետք է թելադրի, թե ինչ նայի հանդիսատեսը: Այլ կերպ ասած` ինչ կերակրում ես, դա են ուտում: Չեմ ընդունում այն հումորները, թաքնված տեսախցիկները, որոնք նվաստացնում, խեղճացնում են մարդուն, ընդհակառակը` հումորիստը պետք է բարձրացնի մարդուն, հումորը չպետք է լինի գռեհիկ, լկտի, չպետք է վիրավորի մարդուն:
[b]-Տարբեր առիթներով նշել եք, որ կուզեիք ֆիլմերում նկարահանվել, հիմա է՞լ եք մտածում այդ մասին: [/b]
-Դե, ով չի ուզի խաղալ լավ, որակյալ ֆիլմում: Այդ առումով ինձնից ավագ սերնդի բախտը բերել էր. կային տաղանդավոր ռեժիսորներ, ովքեր հրավիրում էին խաղալու, իսկ հիմա հիմնականում պետք է հովանավոր գտնես, միջոցներ լինեն, որ մի գործ ստացվի: Ես երբեք չեմ գնացել որեւէ մեկի մոտ` փող խնդրելու, ամեն ինչ արել եմ սեփական ուժերով: Հիմա հաճախ եմ ֆիլմերում նկարահանվելու հրավեր ստանում, բայց չեմ գնում, քանի որ մտածում եմ, որ այդ ֆիլմն ինձ ոչինչ չի տա, ես էլ՝ ֆիլմին: Անելուց պետք է այնպիսի բան անես, որ գործդ երեւա: Ամեն դեպքում, թատրոնն ինձ համար ուրիշ արվեստ է. ամեն երեկո կենդանի շփում ժողովրդի հետ, դա բոլորովին ուրիշ աշխարհ է:
Մանրամասները՝ [url=http://www.aravot.am/2014/09/17/497281/]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
31697 դիտում
23:15 29-05-2021
«Աշոտին գրեցի՝ որտե՞ղ ես եղել դու… Մարդիկ ասում են՝ դու ծնո՞ղ ես, թե՞ ծնող չես». ՏԵՍԱՆՅՈՒԹ, Aravot.am
Այս բաժնից
538 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված
577 դիտում
09:09 21-12-2024
Երկրաշարժը զգացվել է Վայոց ձորի և Սյունիքի մարզերում
709 դիտում
23:25 20-12-2024
ԳԱԱ որոշ գիտաշխատողներ աշխատում են ընդդեմ սեփական պետության․ Հայկ Դեմոյան