1058 դիտում
13:51 19-09-2014
ԱՄՆ-ը Ուկրաինային հատկացնելու է մեկ միլիարդ դոլարի ֆինանսական երաշխիք
Lenta.ru-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ-ն Ուկրաինային հատկացնելու է մեկ միլիարդ դոլարի ֆինանսական երաշխիք: Այս մասին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն գրել է իր ֆեյսբուքյան էջում:
Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ի կողմից ընդլայնվելու է անվտանգության ապահովման հարցում Ուկրաինային օգնելը. «ԱՄՆ-ի նախագահը վստահեցրել է, որ մենք ունենք ոչ միայն հավատարիմ անձնական ընկեր, այլև` ընկեր ԱՄՆ-ի ժողովրդի տեսքով: Ամերիկան ներկայումս Ուկրաինայի ժողովրդի հետ է»:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պորոշենկոյի ամերիկյան այցի արդյունքներով պայմանավորվածություն է ձեռք բերվել Ուկրաինային 53 միլիոն դոլար հատկացնելու մասին, որոնցից 46 միլիոն դոլարն ուղղվելու է երկրի զինված ուժերի աջակցմանն ու անվտանգության ապահովմանը: Մնացյալ 7 միլիոն դոլարը կհատկացվի հումանիտար կազմակերպություններին` օգնելու համար Դոնբասի հակամարտության հետևանքով տուժածներին:
Պորոշենկոն չի մանրամասնել, թե ով է հատկացնելու ֆինանսական երաշխիքը:
Նմանատիպ նյութեր
670 դիտում
12:14 14-09-2024
Բայդենը Կոնգրեսին խնդրել է երկարաձգել Կիևին 5,8 միլիարդ դոլարի զենք հատկացնելու իր լիազորությունները. The Hill
1061 դիտում
23:43 17-09-2022
Ուկրաինան ԱՄՆ-ից 1,5 միլիարդ դոլարի նոր ֆինանսական օգնություն է ստանում. «Ամերիկայի ձայն»
1974 դիտում
10:17 16-02-2022
ԱՄՆ-ն Ուկրաինային 1 միլիարդ դոլարի վարկային երաշխիքներ է տրամադրել․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
424 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1033 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN
706 դիտում
23:28 21-12-2024
Ֆրանսիայում դատարանը Մուհամեդի ծաղրանկարը ցուցադրած ուսուցչի սպանության գործով 8 մարդու է դատապարտել