211652_close_icon
views-count7059 դիտում article-date 12:55 19-09-2014

Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովի մասնակիցները միակարծիք էին մեծն Չարենցի խոսքի հետ. «Ո՛վ հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ ՀՀ Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ իրականացվող Հայաստան-Սփյուռք համահայկական 5-րդ համաժողովի բացման հանդիսավոր արարողությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, համաժողովի միջոցառումները մեկնարկել են սեպտեմբերի 18-ին՝ ամերիկահայ նկարիչ Դանիել Վարուժան Հեջինյանի՝ Հայաստանի Անկախության 23-րդ տարեդարձին և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Խաղաղության արվեստը» ցուցահանդեսի բացմամբ: Համաժողովի լիագումար նիստին բացման խոսքով հանդես եկավ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, որից հետո ողջույնի խոսքով հանդես եկավ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Համաժողովի մասնակիցներին իրենց օրհնության խոսքը հղեցին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի ՏաննԿիլիկիո Կաթողիկոսը, Հայ Կաթողիկե Եկեղեցու Պատվիրակ-Կաթողիկոս Ներսես Պետրոս ԺԹ-ն: Ելույթ կունենան նաև Հայ Ավետարանական եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ, Հայաստանի Ավետարանական եկեղեցու ավագ հովիվ, վերապատվելի դոկտոր Հովել Միքայելյանը, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, ՍԴՀԿ Կենտրոնական վարչության ատենապետ Հակոբ Տիգրանյանը, ՌԱԿ կենտրոնական վարչության ատենապետ Մայք Խարապյանը, ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը, ԱՀՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Հրայր Հովնանյանը, ՀՀԿ և ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանը, ՀՕՄ կենտրոնական վարչության ատենապետուհի Վիգի Մարաշլյանը և Համազգային Հայ կրթական և մշակությաին միության կենտրոնական վարչության ատենապետ Մկրտիչ Մկրտիչյանը: Դահլիճում ներկա էին օրենսդիր և գործադիր մարմինների մեծ թվով ներկայացուցիչներ, սփյուռքից ժամանած բազմաթիվ հյուրեր, ովքեր միմյանց հետ զրույցում ասում էին, որ եթե այս դահլիճում թևածում է Չարենցի հայտնի «Ո՛վ, հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է» խոսքը, ապա, եթե այն նույնպես գործի դրսում, ամեն ինչ կլինի մեծ պոետի ասածով: Գագիկ Շամշյանի ֆոտոռեպորտաժը՝ համաժողովից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 161+
161+

Նմանատիպ նյութեր