26338 դիտում
12:49 19-09-2014
Մեզ ցավեցնելն այդքան հեշտ չէ. ԱԺ ԲՀԿ-ական, ազատամարտիկ պատգամավորի 23-ամյա որդուն համասեռամոլ տղայի բողոքի պատճառով կալանավորել են
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուստամ Գեւորգյանի որդին՝ 23-ամյա Ռոմա Գասպարյանը, ով ավարտել է Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, համասեռամոլ տղայի պատճառով կալանավորվել է: Այս տեղեկությունը [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց նաեւ Ռուստամ Գասպարյանը:
Նրա հետ զրույցից հասկացանք, որ որդու դեմ բողոքողին Հայաստանից հեռացրել են բողոքը ներկայացնելուց հետո: Բողոքում նշվում է, թե ԱԺ պատգամավորի տղան մարդ է առեւանգել, բայց իրականում նման բան չի եղել: Իսկ պատճառը եղել է այն, որ այդ համասեռամոլ երիտասարդը սոցիալական ցանցով ծանոթացել է երիտասարդ տղաների հետ եւ նրանց վարկաբեկել: Մի քանիսն էլ ԱԺ պատգամավորի տղայի շրջապատից են եղել եւ խնդրել են նրան, որպեսզի միջամտի և նա չանհանգստացնի: Ռուստամ Գասպարյանի տղան գնում, խոսում է եւ թեժ զրույց է ստացվում՝ հրմշտոցներով: Բողոքում ներկայացված են առեւանգում եւ այլ չափազանցություններ, որոնց հիման վրա Ռ. Գասպարյանի որդուն կալանավորում են:
Հարցին, թե ինչ է կարծում՝ այդ ամենը ի սկզբանե պլանավորվա՞ծ է եղել, թե՞ ոչ, ասաց. «Միանշանակ դա ինձ ցավեցնելու համար է արվել, բայց հաստատ մեզ ցավեցնելը այդքան հեշտ չէ»: ԱԺ պատգամավորն ավելացրեց, որ իրենք ամեն ինչ անելու են, որպեսզի ճշմարտությունը բացահայտվի:
Նմանատիպ նյութեր
11460 դիտում
13:18 20-09-2014
Համասեռամոլ տղայի բողոքի պատճառով կալանավորված ԱԺ պատգամավորի որդու կալանքի որոշումը բողոքարկել են
34833 դիտում
22:56 16-02-2015
Մոտ 40 հոգի այսօր շրջապատել են ԲՀԿ-ական պատգամավոր, ազատամարտիկ Ռուստամ Գասպարյանի տունը եւ պահանջել որդուն
16477 դիտում
14:37 24-02-2015
ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր, ազատամարտիկ Ռուստամ Գասպարյանը չի բացառում, որ ինքը ևս կլքի ԲՀԿ-ն
Այս բաժնից
736 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
760 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»