1265 դիտում
13:33 19-09-2014
ՀՀ ժողովրդական արտիստ Յուրի Դավթյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով
Ծննդյան 85-ամյակի և ստեղծագործական գործունեության 65-ամյակի առթիվ Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով է պարգևատրվել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, դիրիժոր Յուրի Դավթյանը։ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի երկարամյա դիրիժորին «Կարինե» օպերետի ներկայացման ավարտին Երևանի քաղաքապետարանի բարձրագույն պարգևը հանձնել է Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը։
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորելով մաեստրոյին՝ Արամ Սուքիասյանը հատկանշել է Յուրի Դավթյանի ստեղծագործական ուղին Երևանի մշակութային կենսագրությունում։
«Սիրելի՛ մաեստրո, մենք նույնպես ոգևորված ենք Ձեր հոբելյանով, որը միայն Ձերը չէ, քանի որ այն վաստակը, որ Դուք ունեք՝ նաև համաքաղաքային է, մայրաքաղաքային մշակույթի մաս է»,- նշել է Արամ Սուքիասյանը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
1217 դիտում
14:14 09-10-2014
ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Լեյլոյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով
1141 դիտում
18:49 02-06-2014
Տարոն Մարգարյանը ՀՀ վաստակավոր արտիստ Միքայել Պողոսյանին պարգևատրել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով
1409 դիտում
17:45 18-11-2019
Յուրի Դավթյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով
Այս բաժնից
709 դիտում
11:09 20-10-2024
Ազգային պատկերասրահի հավաքածուն համալրվել է անվանի քանդակագործ Չաքմաքչյանի ստեղծագործություններով
907 դիտում
10:54 20-10-2024
Պետական դավաճանությունը հո պոզով-պոչով չի՞ լինում. Մեսրոպ Առաքելյան
1669 դիտում
10:37 20-10-2024
Երևանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն