211652_close_icon
views-count1042 դիտում article-date 15:06 21-09-2014

ԵԱՀԿ դիտորդները Ուկրաինայում կհետևեն սեպտեմբերի Մինսկում կնքված հուշագրի պայմանների իրականացմանը

ԵԱՀԿ դիտորդները Ուկրաինայում կհետևեն սեպտեմբերի 19-ին Մինսկում կնքված հուշագրի պայմանների իրականացմանը: Այս մասին հայտնում է ԵԱՀԿ մամլո ծառայությունը: ԵԱՀԿ-ում նշել են, որ առաքելությունն անմիջապես և ակտիվ կերպով աջակցելու է այդ համաձայնագրի իրականացմանը և մշտադիտարկմանը: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին Մինսկում Ուկրաինայի իշխանությունները և աշխարհազորայինները հուշագիր են մշակել, որը նախատեսում է համընդհանուր հրադադար և 30 կիլոմետրանոց անվտանգության գոտու ստեղծում:

Նմանատիպ նյութեր