211652_close_icon
views-count1368 դիտում article-date 20:54 21-09-2014

Սիրիայի ԱԳՆ-ն հերքել է քիմիական զենքի մասին Ջոն Քերիի մեղադրանքը

Սիրիայի կառավարությունը հայտարարել է, որ երկիրը ձերբազատվել է ողջ քիմիական զենքից և հավատարիմ է սպառազինության վերահսկման միջազգային համաձայնագրին: Այս մասին հաղորդում է Ֆրանս պրես լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Սիրիայի ԱԳՆ-ին: Վերջինիս հաղորդմամբ՝ Սիրիան ամբողջովին հավատարիմ է քիմիական զենքի մասին կոնվենցիային և լիովին համագործակցում է Քիմիական զենքն արգելող կազմակերպության հետ: Սիրիայի ԱԳՆ-ն ընդգծել է, որ երկիրն այլևս չունի քիմիական զենք: Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Սիրիայի նախագահ Բաշար Ասադին մեղադրել է քիմիական զենքն արգելելու մասին պակտի պայմանները խախտելու մեջ:

Նմանատիպ նյութեր