211652_close_icon
views-count1267 դիտում article-date 15:24 22-09-2014

Նեյմարը վնասվածք է ստացել

«Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է թիմի հարձակվող Նեյմարի վնասվածքի մասին, որը բրազիլացին ստացել է Իսպանիայի առաջնության 4-րդ տուրում «Լևանտե»-ի հետ կայացած խաղի ժամանակ: «Նեյմարը կոճի թեթևակի վնասվածք է ստացել: Հուսով ենք` նա շատ շուտով շարք կվերադառնա: Ես շուտվանից էի մտադրվել փոխարինել նրան»,- Լուիս Էնրիկեի խոսքերը մեջբերում է Goal.com-ը: Հիշեցնենք, որ կատալոնյան ակումբը 5:0 հաշվով հաղթեց «Լևանտե»-ին, իսկ Նեյմարը դարձավ իր թիմի խփած առաջին գոլի հեղինակը:

Նմանատիպ նյութեր