211652_close_icon
views-count13734 դիտում article-date 17:18 22-09-2014

Նոր մանրամասներ գերության ընթացքում մահացած Կարեն Պետրոսյանի մասին. հարազատներն անհամբեր սպասում են սեպտեմբերի 26-ին

Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանը (ՄԻԵԴ) Ադրբեջանին մինչեւ սեպտեմբերի 26-ը ժամանակ է տվել Ադրբեջանում գերության ընթացքում մահացած Կարեն Պետրոսյանի դին վերադարձնելու մասին պատասխան տալու համար: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը: Նա նշեց, որ մինչեւ այդ ժամանակահատվածը Ադրբեջանը պետք է պատասխանի՝ վերադարձնու՞մ է դին, թե՞ ոչ, կամ, եթե՝ այո, ապա՝ ե՞րբ: Ինչպես նաեւ ավելացրեց, որ հարազատներն անհամբեր սպասում են այդ օրվան: Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ Ադրբեջանում գերության ընթացքում մահացած Կարեն Պետրոսյանի դին վերադարձնելու նպատակով նրա ընտանիքը ներկայացնող աշխատանքային խումբը դիմել է Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարան (ՄԻԵԴ): Դրանից առաջ էլ գյուղապետը կարծիք էր հայտնել, որ Կարեն Պետրոսյանի դին ամենայն հավանականությամբ չեն վերադարձնում, որպեսզի ադրբեջանցիների դաժանությունները ջրի երես դուրս չգան: Ավելի վաղ էլ [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում Չինարիի գյուղապետն ասել էր, որ Կարենն ամուսնացած չէր եւ զբաղվում էր գյուղատնտեսական աշխատանքերով: Մեկ տարի առաջ ամուսնանալու նպատակով վերադարձել էր Ռուսաստանից: Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ, 32-ամյա Կարեն Պետրոսյանը օգոստոսի 7-ին ադրբեջանցիների կողմից գերի է վերցվել: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էին Չինարիի բնակիչները: Նրանց փոխանցմամբ, համագյուղացին սեր ուներ ալկոհոլային խմիչքի նկատմամբ եւ հավանաբար այդ պահին ոչ սթափ վիճակում է եղել: Իսկ մինչեւ այդ էլ ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, որ Թովուզի շրջանում հայի են բռնել: Նրանց փոխանցմամբ, Թովուզի շրջանի բնակիչ Մամեդով Փավրիզ Փաշա օղլուն բռնել է Հայաստանի քաղաքացի Արտուշա Դալենի Պետրոսյանին և հանձնել համապատասխան մարմիններին: 32-ամյա Կարեն Պետրոսյանի մորը չեն կարողանում հայտնել, որ տղան գերի է ընկել եւ մահացել:

Նմանատիպ նյութեր