211652_close_icon
views-count1212 դիտում article-date 23:30 22-09-2014

Չինաստանում թայֆունի հետևանքով տարհանվել է ավելի քան 250 հազար մարդ

«Ֆենխուան» արևադարձային փոթորիկն այսօր հասել է Չինաստանի Չժեցզյան գավառ։ Այս մասին հայտնել է երկրի պետական մեթեոլոգիական վարչությունը։ Ըստ «Սինխուա» գործակալության տվյալների՝ Չժեցզյան գավառից առավել ապահով տարածք է տարհանվել ավելի քան 250 հազար բնակիչ։ Գավառի մի քանի օդանավակայաններում թայֆունի հետևանքով չվերթներ են հետաձգվել։ Փոթորիկը շարժվում է հյուսիսարևելյան ուղղությամբ։

Նմանատիպ նյութեր