1078 դիտում
15:22 23-09-2014
Թուրքիան ոչ մի դեպքում չի փակի Սիրիայի հետ իր սահմանը. Դավութօղլու
Թուրքիան չի փակի հարևան Սիրիայի հետ իր սահմանը՝ չնայած այն փակելու ԱՄՆ-ի կոչերին: Նման հայտարարություն է արել Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն թուրքական NTV և Star TV հեռուստաալիքներին տված հարցազրույցներում, փոխանցում է Ria Novosti գործակալությունը:
«Նույնիսկ խոսք անգամ լինել չի կարող այդ մասին: Մեր սահմանները հնարավոր չէ փակել»,-ասել է Թուրքիայի վարչապետը:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել էր, որ Թուրքիան պետք է փակի Սիրիայի հետ իր սահմանը, որպեսզի դադարեցվի Թուրքիայի տարածքով Սիրիայի տարածք օտարերկրյա վարձկանների և զենք-զինամթերքի ներթափանցումը:
Թուրքիայի իշխանությունների տրամադրած վերջին տվյալների համաձայն՝ սեպտեմբերի 19-ից մինչև 23-ը ընկած ժամանակահատվածում Սիրիայից Թուրքիայի տարածք է մտել 138,000 փախստական: Ներկա պահին Թուրքիայում սիրիացի փախստականների թիվը հասել է գրեթե 1,5 միլիոնի:
Նմանատիպ նյութեր
7370 դիտում
16:38 28-09-2017
Թուրքիան չի փակի Քրդստանի հետ սահմանը. Էրբիլի նահանգապետ
8387 դիտում
13:14 04-05-2016
Թուրքիան պատրաստ է անհրաժեշտության դեպքում ցամաքային զորք ուղարկել Սիրիա. Դավութօղլու
1716 դիտում
15:33 19-02-2014
Հայ-թուրքական սահմանը չի բացվի, մինչև ԼՂ հարցը չկարգավորվի. Ահմեդ Դավութօղլու
Այս բաժնից
637 դիտում
20:48 21-12-2024
Նավալնու այրին կոչ է արել պայքարել ՌԴ-ում YouTube-ի արգելափակման դեմ
970 դիտում
20:07 21-12-2024
Ռուսաստանում կանգնեցրել են Ստալինի արձանը
787 դիտում
19:37 21-12-2024
Գերմանիայի իշխանությունները նախազգուշացվել էին Մագդեբուրգի ողբերգության հեղինակի ծայրահեղական հայացքների մասին