211652_close_icon
views-count2502 դիտում article-date 09:55 24-09-2014

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը՝ խաչի «քավո՞ր». Ժողովուրդ

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ «Նիգ-Ապարան» հայրենակցական միության պատվավոր նախագահ, ՀՀ Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանն այս կիրակի Ապարանում մեծ միջոցառում է կազմակերպել: «Այնտեղ գտնվող Սուրբ Խաչ և Սուրբ Երրորդություն հույսի խորան հաղորդարան կոչվող կառույց-հուշարձանի վրա կրկին խաչ է ավելացվելու: Մեր տեղեկությունների համաձայն՝ այս անգամ խաչի «քավորը» լինելու է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: Այս օրերին հրավիրատոմսեր են բաժանվում քաղաքական տարբեր գործիչների, նախարարների, գործարարների»,-գրում է թերթը: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր