2009 դիտում
10:26 24-09-2014
Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությունը միայն ինսուլինի ներկրմամբ տարեկան մոտ 700 միլիոն դրամ շահույթ է ստացել.ՉԻ
«ՉԻ»-ն գրում է. «Վերահսկիչ պալատի ներկայացրած հաշվետվության համաձայն` Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությունը տևական ժամանակ միայն ինսուլինի ներկրմամբ տարեկան մոտ 700 միլիոն դրամ շահույթ է ստացել:
«Սա միանգամայն հասկանալի է: Բանն այն է, որ Սամվել Ալեքսանյանն, ինչպես հայտնի է, շաքարավազի ներկրման մենաշնորհ ունի, այսինքն` շահույթ է ստանում ՀՀ բոլոր այն քաղաքացիների հաշվին, ովքեր շաքարավազ են օգտագործում: Իսկ շաքարավազ օգտագործում են համարյա բոլորը: Իսկ ովքե՞ր չեն օգտագործում:
Ճիշտ է, բոլոր նրանք, ովքեր «շաքար ունեն», պարզ ասած` շաքարային դիաբետով հիվանդները: Սամվել Ալեքսանյանն էլ, ահա, որոշել է վերացնել այդ «անարդարությունը» և շահույթ ստանալ նաև նրանց հաշվին, իսկ դրա միակ ձևն ինսուլին ներկրելն է: Դրանից հետո արդեն նա կարող էր հայտարարել, որ իրեն «մուծվում են» ՀՀ առանց բացառության բոլոր քաղաքացիները: Եվ շաքար օգտագործողները, և նրանք, ում շաքար ընդհանրապես չի կարելի: Հենց սա էլ կոչվում է գրագետ մենեջմենթ»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2227 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»