211652_close_icon
views-count1242 դիտում article-date 12:03 24-09-2014

Կա՞ արդյոք անհրաժեշտություն Սահմանադրությունը փոխելու. Առավոտ

«Չգիտեմ՝ կա՞ արդյոք անհրաժեշտություն Սահմանադրությունը փոխելու: Բայց եթե կա, ապա դա, ի տարբերություն 1995, 2005թթ.-ի, պետք է լինի քաղաքական հիմնական ուժերի կոնսենսուսի հիման վրա: Եթե այդ կոնսենսուսը չկա, ինչպես և նախորդ երկու դեպքում, ընդդիմությունը հրաժարվելու է քննարկել Հիմնական օրենքն ըստ էության՝ բերելով զուտ քաղաքական պատճառներ, ապա փոփոխություններ պետք չեն»,- գրում է «Առավոտ»-ը և հավելում. «1995-ից, 2005-ից հետո ընդդիմությունը չէր ընդունել հանրաքվեի արդյունքները ՝ իրավամբ համարելով, որ դրանք կեղծված են: Նույնը տեղի կունենա նաև հիմա, եթե նման հանրաքվե անցկացվի: Մեր ժողովուրդն առանց այդ էլ որևէ պատկառանք չունի Սահմանադրության հանդեպ, արժե՞ արդյոք խորացնել այդ արհամարհանքը: Սահմանադրության նախագիծը չպիտի դառնա քաղաքական քարոզչության առարկա՝ այն իմաստով, ինչպես դառնում է Հայաստանում: Եթե կասկածներ կան, որ նախագիծը «կարվում է» այս կամ այն ղեկավարի հագով, ինչի մասին խոսվում է, ասվում է արդեն երրորդ անգամ, ուրեմն պետք է անել քայլեր՝ այդ կասկածները վերացնելու համար»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր