1391 դիտում
15:39 24-09-2014
Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ֆիլիպ Կալտենբախը՝ ԼՂՀ ԱԺ-ում
ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Արթուր Թովմասյանը սեպտեմբերի 24-ին ընդունել է Ֆրանսիական Հանրապետության Սենատի անդամ, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ֆիլիպ Կալտենբախին:
Խորհրդարանի փոխնախագահը կարևորել է ֆրանսիացի խորհրդարանականների հետ բարեկամական կապերի ամրապնդումն ու հետագա համագործակցության զարգացումը:
Այնուհետև Ֆրանսիացի սենատորը հանդիպել է Արցախի օրենսդիր ու գործադիր իշխանությունների, հանրային-քաղաքական եւ գիտակրթական ոլորտների ներկայացուցիչների հետ:
Սենատոր Կալտենբախն իր ելույթում նշել է, որ Արցախի ժողովրդի պայքարը ոչ թե տարածքի, այլ ազատության համար պայքար է, և ինքնորոշման իրավունքը պետք է հարգվի: Ֆրանսիացի խորհրդարանականը տեսանելի է համարել ձեռքբերումները ժողովրդավարական արժեքների ամրապնդման ուղղությամբ և ընդգծել, որ Ադրբեջանը կարող է օգուտ քաղել ԼՂՀ օրինակից:
ԼՂՀ ԱԺ մամլո ծառայություն
Նմանատիպ նյութեր
867 դիտում
21:00 22-09-2014
ՀՀ նախագահը ընդունել է Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ֆիլիպ Կալտենբախին
1621 դիտում
20:10 12-09-2018
Նախագահ Սարգսյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի պատվիրակությանը
Այս բաժնից
850 դիտում
18:56 19-12-2024
Պուտինը հայտարարել է Ուկրաինայի հարցում փոխզիջումների պատրաստակամության մասին
694 դիտում
18:30 19-12-2024
Թուրքիան և Լիբանանը որոշել են համատեղ գործել Սիրիայի հարցում
967 դիտում
23:24 18-12-2024
Սլովակիայի իշխանությունները հավանություն են տվել Ուկրաինային ականազերծման համակարգերի փոխանցմանը