211652_close_icon
views-count9541 դիտում article-date 16:50 24-09-2014

15-ամյա աղջկա համաձայնությամբ Կոտայքի մարզում 25-ամյա երիտասարդը սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ

25-ամյա Արսեն Մելիքյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Կոտայքի մարզի Նոր Գեղիի իր բնակության հասցեում նա սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա Ս. Ա.-ի հետ` վերջինիս համաձայնությամբ ու կամքով: Արսեն Մելիքյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Գործը վարույթ է ընդունվել Եղվարդի ընդհանուր իրվասության դատարանում: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ Եղվարդի ընդհանուր իրավասության դատարանից:

Նմանատիպ նյութեր