211652_close_icon
views-count1655 դիտում article-date 11:35 25-09-2014

«Western Union»-ը սեպտեմբերի 30-ից բարձրացնելու է դեպի ԱՊՀ երկրներ իրականացվող փոխանցումների դրույքաչափերը. ՀԺ

«ՀԺ»-ն գրում է, որ Ռուսաստանում գործող դրամական փոխանցումներ իրականացնող երեք համակարգերից մեկը՝ «Western Union»-ը, սեպտեմբերի 30-ից բարձրացնելու է դեպի ԱՊՀ երկրներ իրականացվող փոխանցումների դրույքաչափերը։ «5000 ռուսական ռուբլուց կամ 200 ԱՄՆ դոլարից ավելի դրամական փոխանցումների դրույքաչափը ներկայիս 0,3 տոկոսից հասցվելու է 0,5 տոկոսի։ «Western Union»-ը նման քայլի է գնում եկամուտների նվազման պատճառով»,- գրում է թերթը և հավելում. Նշենք, որ Ռուսաստանից Հայաստան ուղարկվող դրամական փոխանցումների նշանակալի մասն իրականացվում է հենց «Western Union»-ի միջոցով»։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր