1220 դիտում
11:02 29-09-2014
ՄԱԿ-ը հերքել է, թե Կիմ Չեն Ինը Բան Կի Մունին հրավիրել է ԿԺԴՀ
ՄԱԿ-ը հերքել է այն տեղեկատվությունը, թե ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ինն իր անձնական ուղերձում երկիր է հրավիրել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով ՄԱԿ-ի մամլո ծառայության տարածած հայտարարությունը:
Դրանում նշված է, որ նմանատիպ շահարկումները բացարձակապես անհիմն են: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտարարել է, որ Կիմ Չեն Ինն իր ուղերձում շնորհակալություն է հայտնում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին՝ կապված վերջինիս կողմից ԿԺԴՀ-ի ստեղծման տարեդարձի կապակցությամբ ոչ վաղ անցյալում ուղերձ հղելու հետ:
Կիմ Չեն Ինի ուղերձը Բան Կի Մունին հանձնել է ԿԺԴՀ-ի արտգործնախարար Լի Սու Ենը, ով Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ ԳԱ-ի 69-րդ նստաշրջանի աշխատանքներին: Վերջին անգամ Փհենյանը ՄԱԿ ԳԱ-ի նստաշրջանին մասնակցել է 1999 թվականին՝ 15 տարի առաջ:
Նմանատիպ նյութեր
7100 դիտում
10:01 18-04-2018
ԿՀՎ-ի ղեկավարը գաղտնի մեկնել էր ԿԺԴՀ և հանդիպել Կիմ Չեն Ընի հետ. BBC
2281 դիտում
23:25 15-04-2014
Պուտինը Բան Կի Մունին կոչ է արել դատապարտել Կիևի գործողությունները
Այս բաժնից
931 դիտում
22:06 18-12-2024
Թուրքիայի ՊՆ ղեկավարը հանդիպել է Մեծ Բրիտանիայի իր գործընկերուհու հետ
919 դիտում
21:53 18-12-2024
ԱՄՆ-ն մտադիր է պահպանել Չինաստանի հետ կապի բաց ուղիները
946 դիտում
20:59 18-12-2024
Մուրմանսկի մարզում մարդատար գնացքը բախվել է բեռնատարին. կան տուժածներ