211652_close_icon
views-count8961 դիտում article-date 13:15 29-09-2014

Մանր ու միջին բիզնեսով զբաղվող քաղաքացիները բողոքի ակցիան շարունակում են ԱԺ-ի դիմաց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն 1 ժամից ավելի է, ՀՀ Ազգային ժողովի դիմաց են հավաքվել մանր և միջին բիզնեսով զբաղվող մեծ թվով քաղաքացիներ, ովքեր արդարացիորեն բարձրաձայնում են, որ իրենց ձայնը կառավարությունն ու օրենսդիր մարմինը չլսելու են տալիս: Նրանք պահանջում են, որպեսզի «Շրջանառության հարկի մասին» օրենքում կատարված տխրահռչակ փոփոխությունները վերանայվեն, քանի որ, ըստ ակցիայի մասնակիցների, իրենք ավելի շատ են տուժում, քան խոշոր «ձկները»: Հիշեցնենք, որ օրեր առաջ զանգվածային բողոքի ակցիա տեղի ունեցավ կառավարության շենքի դիմաց, որը և շարունակվում է այս պահին ԱԺ-ի դիմաց: Պատգամավորները կմոտենան ակցիայի մասնակիցներին և ինչ լուծում կառաջարկեն, դեռևս պարզ չէ, քանի որ օրենսդիր մարմնի փափկասուն տիկնայք և պարոնայք նիստերի դահլիճում են: Տեղում են նաև ոստիկանության ծառայողներ, հանրությանը հայտնի «Հրեշտակների խումբը», ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները՝ Արաբկիրի ոստիկանապետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ: Մի քանի ցուցարարներ ասացին, որ իրենց հետ միայն հանդիպել են ԲՀԿ և ՀԱԿ խմբակցությունների պատգամավորները: Մանրամասները՝ քիչ ուշ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր