1786 դիտում
10:24 30-09-2014
Լրագրողի աշխատանքը խոչընդոտած ոստիկանը հեռացել է համակարգից. Ժամանակ
«Ժամանակ»-ը գրում է. «Շաբաթ օրը մամուլում հրապարակումներ եղան, որ աշխատանքից ազատվել է ոստիկանության Կենտրոնի բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Վարդան Գևորգյանը։
Հիշեցնենք, որ Գևորգյանը փետրվար ամսին խոչընդոտել էր «Չորրորդ իշխանություն» թերթի լրագրող Անի Գևորգյանի աշխատանքը՝ քաշքշել էր վերջինիս ու խլել ֆոտոխցիկը»։
Թերթը հավելում է, որ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի պետ Աշոտ Ահարոնյանը երեկ հաստատել է այս տեղեկությունը, նաև նշել, որ Գևորգյանը աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն։
«Երևանի փոխոստկանապետ Վալերի Օսիպյանն էլ մեր զրույցում խոսելով Գևորգյանի աշխատանքից ազատման մասին ասաց, որ նա անցել է բոլորովին այլ աշխատանքի՝ համակարգից դուրս»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ «Ժամանակ»-ի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
1604 դիտում
16:35 26-09-2016
Սարի թաղի դեպքերի ժամանակ «Ազատություն» ռ/կ-ի լրագրողի աշխատանքը խոչընդոտած անձին մեղադրանք է առաջադրվել
3676 դիտում
09:43 13-05-2017
Լրագրողի աշխատանքը խոչընդոտած կինը դատապարտվեց 2 տարի պայմանական ազատազրկման. «Հայկական ժամանակ»
1364 դիտում
19:39 16-09-2016
Սարի թաղում «Ազատություն» ռ/կ-ի լրագրողի աշխատանքը խոչընդոտած անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Այս բաժնից
3193 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2218 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1096 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»