1474 դիտում
19:30 30-09-2014
Էդուարդ Շարմազանովը հանդիպել է ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի և Լատվիայի ԱԳՆ քաղաքական տնօրենի հետ
ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Լատվիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 30-ին հանդիպել է ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Էլիտա Գավելեի եւ Լատվիայի ԱԳՆ քաղաքական տնօրեն Յուրիս Պոիկանսի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Հայաստանում Լատվիայի պատվավոր հյուպատոս Արմեն Ղասաբօղլյանը:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդգծել է, որ Հայաստանը կարեւորում է Լատվիայի հետ համագործակցությունը եւ երկկողմ ձեւաչափով, եւ ԵՄ Արեւելյան գործընկերության շրջանակում: Նա շեշտել է, որ Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից է ԵՄ-ի հետ քաղաքական երկխոսության շարունակականությունը եւ ընդգծել, որ Լատվիան այդ հարցում կարող է արդյունավետ կամուրջ լինել:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ կազմակերպվելիք միջոցառումներին՝ ԱԺ փոխնախագահը կարեւորել է Հայոց ցեղասպանության թանգարանի նմուշների ցուցադրության կազմակերպումը Լատվիայում, ինչը հնարավորություն կտա լատվիացի հանրությանը ավելի լավ ծանոթանալու հայ ժողովրդին պատուհասած ողբերգությանը:
Հյուրերը նշել են, որ չնայած Հայաստանը Մաքսային միությանն անդամակցելու որոշում է կայացրել, այնուամենայնիվ իրենց նպատակն է Արեւելյան գործընկերության շրջանակներում Հայաստանի հետ հետագա համագործակցության եզրեր գտնել:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-լատվիական հարաբերությունների հետագա զարգացմանն ու միջխորհրդարանական կապերի խորացմանն առնչվող հարցեր, անդրադարձ է կատարվել Լատվիայում առաջիկայում անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին:
Նմանատիպ նյութեր
962 դիտում
18:54 22-05-2014
Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Լատվիայի արտակարգ և լիազոր դեսպանի հետ
810 դիտում
14:35 15-01-2015
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է ՀՀ-ում Լիտվայի դեսպանի հետ
1283 դիտում
12:37 14-01-2016
Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Լատվիայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ
Այս բաժնից
664 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
709 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից
700 դիտում
20:00 20-12-2024
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են