1345 դիտում
17:55 01-10-2014
Դիզայներները որոշել են մեծացնել ջինսերի գրպանները՝ կապված Apple-ի նոր սմարթֆոնների հայտնվելու հետ
Ջինսեր արտադրող հանրահայտ ընկերությունները մտադրվել են մեծացնել տաբատների չափերը՝ կապված 2014 թվականի սեպտեմբերին վաճառքում Apple ընկերության նոր սմարթֆոնների հայտնվելու հետ: Այս մասին հայտնում է Business Insider-ը:
Քանի որ iPhone 6-ն ու iPhone 6 Plus-ը չեն տեղավորվում իրենց տերերի ջինսերի գրպաններում, դիզայներները որոշել են արտադրել նոր ջինսեր՝ ավելի մեծ գրպաններով: iPhone 6-ի, iPhone 6 Plusի և մեծ չափերով մյուս սմարթֆոնների տերերի համար նոր ջինսեր ստեղծելու իենց մտադրության մասին արդեն իսկ հայտնել են Levi's-ը, Uniqlo-ն, American Eagle-ը, LL Bean-ը, J Crew-ն ու Lee-ն:
Նոր մոդելի ջինսեր ստեղծելու համար հիմք է հանդիսացել համացանցում Apple-ի նոր սմարթֆոնների տերերի դժգոհությունները՝ կապված իրենց գրպաններում այդ հեռախոսների չտեղավորվելու հետ: Դեռ հայտնի չէ, թե երբ վաճառքում կհայտնվեն նոր մոդելի ջինսերը:
Նմանատիպ նյութեր
11703 դիտում
17:13 09-03-2015
Apple-ը կներկայացնի Apple Watch «խելացի» ձեռքի ժամացույցը
3457 դիտում
14:19 06-11-2017
Հայ դիզայներները միավորվում են` նորաձևության և դիզայնի ոլորտը զարգացնելու համար
Այս բաժնից
2812 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3964 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին