1983 դիտում
00:52 02-10-2014
«Արսենալ» -ը քարուքանդ արեց «Գալաթասարայ»-ին. Ուելբեքը՝ հեթ-տրիկի հեղինակ. տեսանյութ
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում «Արսենալ»-ը Լոնդոնում «ջերմ ընդունելության» արժանացրեց թուրքական «Գալաթասարայ»-ին: «Զինագործները» 4:1 հաշվով պարտության մատնեցին ստամբուլյան ակումբին: Խաղի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց լոնդոնցիների հարձակվող Դանի Ուելբեքը, ով դարձավ հեթ-տրիկի հեղինակ, ևս մեկ գոլ հեղինակեց Ալեքսիս Սանչեսը: Հարկ է նշել, որ 60-րդ րոպեին «Արսենալ»-ի դարպասպահ Վոյցեխ Շչեսնին սեփական տուգանայինում կանոնները խախտեց մրցակցի խաղացողի նկատմամբ և հեռացվեց խաղադաշտից: Միակ գոլ թուրքական ակումբը խփեց 11 մետրանոց հարվածով: Աչքի ընկավ Բուրակ Յիլմազը:
Այս հաղթանակից հետո Արսեն Վենգերի սաները իրենց առաջին միովերնը վաստակեցին եվրոպական գլխավոր ակումբային մրցաշարի ընթացիկ խաղարկությունում: Հիշեցնենք, որ առաջին տուրում լոնդոնյան թիմը 0:2 հաշվով հյուրընկալվելիս զիջել էր «Բորուսիա»-ին:
«Արսենալ» - «Գալաթասարայ»՝4:1
Գոլեր՝ Ուելբեք 22՛, 30՛, 52՛, Սանչես 41՛ - Յիլմազ 63՛
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1853 դիտում
22:00 19-01-2014
«Չելսի» - «Մանչեսթեր Յունայթեդ»`3:1. ԷտոՕ-ն` հեթ-տրիկի հեղինակ. տեսանյութ
1522 դիտում
23:29 01-03-2014
«Բավարիա» - «Շալկե 04»` 5:1. Ռոբբենը` հեթ-տրիկի հեղինակ. տեսանյութ
2127 դիտում
21:52 16-03-2014
«Բարսելոնա» - «Օսասունա»` 7:0. Մեսսին` հեթ-տրիկի հեղինակ. տեսանյութ
Այս բաժնից
1744 դիտում
16:23 13-10-2024
ՀՖՖ-ն ներկայացրել է Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի ամենափորձառու ֆուտբոլիստների ցանկը
1432 դիտում
15:59 13-10-2024
Արթուր Բետերբիևը դարձել է Ռոյ Ջոնսից հետո կիսածանր քաշային կարգում աշխարհի առաջին բացարձակ չեմպիոնը
1231 դիտում
12:29 13-10-2024
Էլինա Ավանեսյանը կմասնակցի Օսակայի WTA-250 մրցաշարին