211652_close_icon
views-count1677 դիտում article-date 10:47 02-10-2014

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. Սահակ և Ս. Համազասպ Արծրունի իշխանների հիշատակության օրը

Ս. Սահակն ու Ս. Համազասպն Արծրունյաց իշխանական տնից են և Վասպուրականում տանուտիրություն էին անում այն ժամանակ, երբ արաբական խալիֆայությունը խիստ սաստկացրել էր քրիստոնյաների հալածանքները: 785 թվականին Հայաստանում նոր կառավարիչ է նշանակվում, ում իշխաններն իրենց կրտսեր եղբոր՝ Մերուժանի հետ սահմանված այցելություն են կատարում: Կառավարիչն ապստամբության մեղադրանքով ձերբակալում է նրանց և տանջանքների սպառնալիքով պահանջում է խզել կապերը հույների հետ` հրաժարվելով քրիստոնեական դավանանքից: Մերուժանը սարսափում է կտտանքներից և իսլամ ընդունում, սակայն տունդարձի ճանապարհին իբրև դավաճան գլխատվում է Ս. Համազասպի տեղապահ Դավիթ Մամիկոնյանի կողմից: Իսկ Ս. Համազասպն ու Ս. Սահակն աղոթքներով և անտրտունջ տանում են չարչարանքներն ի սեր Քրիստոսի: Դահիճները 786 թվականին նախ գլխատում են կրտսեր եղբորը՝ Ս. Սահակին, ապա Ս. Համազասպին՝ այրելով նրանց մարմինները:

Նմանատիպ նյութեր