211652_close_icon
views-count1250 դիտում article-date 14:53 02-10-2014

Օտարերկրացին հետախուզվում էր առանձնապես խոշոր չափերով կատարված խարդախության մեղադրանքով

Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները հոկտեմբերի 1-ին, ժամը 18.00-ին, Երևանի Աճառյան փողոցի թիվ 44 հասցեի մոտից բերման են ենթարկել օտարերկրյա քաղաքացի, 1964 թ. ծնված Հ.-ին, որը սեպտեմբերի 25-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (Խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով): [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր