9242 դիտում
13:50 02-10-2014
Համընդհանուր գործադուլ՝ Սևան քաղաքում. առևտրականները սպառնում են ի նշան բողոքի փակել Երևան-Սևան ավտոճանապարհը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ի նշան բողոքի, Սևան քաղաքում գործող 200-ից ավելի խանութների սեփականատերեր գործադուլ են հայտարարել: Անգամ փակվել են այն խանութները, որոնք պատկանում են Սևանի քաղաքապետին և վարձակալության են տրված:
Ինչպես Սևանից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք բարձրաձայնում են, որ իրենք ևս միանում են Երևանում և Գյումրիում մանր ու միջին բիզնեսով զբաղվող առևտրականների պայքարին ու գտնում են, որ կառավարությունը պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի, որպեսզի օրվա հացը մեծ դժվարությամբ վաստակող քաղաքացիները չհայտնվեն փողոցում, ինչն էլ նրանց չդրդի արտագաղթի:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ առևտրականները սպառնում են փակել Երևան-Սևան միջպետական ճանապարհը, եթե հարցին լուծում չտրվեց: Գ. Շամշյանի հետ զրույցում նրանք ասում էին. «Սա նախազգուշացում է: Եթե հարցն այսօր չլուծվի, մենք անգամ ոտքով կգնանք Երևան ու կմիանանք իրենց իրավունքների համար պայքարող առևտրականներին»:
Ֆոտոլրագրողը լուսանկարների շարք է արել Սևան քաղաքում ժամանակավորապես փակված խանութներից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+
Նմանատիպ նյութեր
1432 դիտում
16:17 18-10-2023
Հորդանան գետի արևմտյան ափին համընդհանուր գործադուլ է՝ ի նշան Գազայի հատվածի վրա Իսրայելի հարձակման դեմ բողոքի