211652_close_icon
views-count2424 դիտում article-date 15:55 03-10-2014

Էջմիածնում արտագաղթն այնքան քիչ է, որ անգամ վարձով բնակարան հնարավոր չէ գտնել. քաղաքապետ

Արտագաղթը ցավալի փաստ է, բայց բարեբախտաբար Էջմիածնում արտագաղթի դեպքերը քիչ են: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը: Նա նշեց, որ ինքն էլ է զարմացել, երբ սիրիահայերին օգնելու նպատակով փորձել են նրանց համար Էջմիածնում բնակարաններ վարձակալել, բայց ընդամենը 1-2 բնակարան են գտել: «Օրինակ, «Զվարթնոց» թաղամասում էլ այն բնակարանները, որ բնակեցված չէին, հիմա բնակեցված են երեւանցիներով: Եվ ամենահետաքրքիրն այն է, որ երբ հետաքրքրվեցինք, պարզվեց, որ օրինակ, երեւանցիները բնակարանը վաճառում են 100 հազար դոլարով, մեզ մոտ 25 հազար դոլարով բնակարան են գնում եւ մնացած գումարը ներդնում բիզնեսի մեջ: Գիտեք, որ Երեւանից Էջմիածին ճանապարհը մաքսիմում տեւում է 20 րոպե: Ունենք մշտական ջրամատակարարում, իսկ աղբահանությունն ամեն օր է կատարվում, քաղաքը կանաչապատված եւ ունի գեղեցիկ այգիներ: Բնակիչների սոցիալ տնտեսական վիճակն էլ համեմատաբար լավ է, քանի որ Էջմիածինը նաեւ գյուղատնտեսական քաղաք է: Կան գործող գործարաններ եւ այլն եւ այլն»,- նշեց քաղաքապետը: Միաժամանակ ավելացրեց, որ զբաղվածության խնդիրը եւս անհամեմատ լավ է, քանի որ քաղաքը Երեւանին մոտիկ է եւ բնակիչների մեծ մասը աշխատում է Երեւանում:

Նմանատիպ նյութեր