211652_close_icon
views-count1929 դիտում article-date 19:20 05-10-2014

«Չելսի» հաղթեց «Արսենալ»-ին և ամրապնդեց առաջատարի դիրքերը. տեսանյութ

«Չելսի»-ին շարունակում է իր հաղթարշավը Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում: Ժոզե Մոուրինյոյի սաները 7-րդ տուրում հյուրընկալեցին «Արսենալ»-ին: Լոնդոնյան գլխավոր դերբին , ինչպես միշտ ընթացավ լարված պայքարում: Խաղի լարվածությունը հասավ իր գագաթնակետին, երբ 20-րդ րոպեին երկու թիմերի մարզիչները ընդհարվեցին միմյանց հետ: «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հրեց «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին, իսկ վերջինս քաշեց է Վենգերի օձիքից: Կռվարար զույգին բաժանեց խաղի 4-րդ մրցավարը: Խաղի հաշիվը բացվեց 27-րդ րոպեին, երբ 11 մետրանոցից դիպուկ հարվածով աչքի ընկավ Էդեն Ազարը, իսկ 78-րդ րոպեին հաղթողի հետ կապված բոլոր հարցերը հանեց Դիեգո Կոստան, ով օգտվեց «Արսենալ»-ի նախկին կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասի հիանալի փոխանցումից և Պրեմիեր լիգայում իր խփած գոլերի քանակը հասցրեց 9-ի: Այս հաղթանակից հետո «Չելսի»-ին վաստակեց 19 միավոր և ամրապնդեց առաջատարի դիրքերը: Երկրորդ տեղում ընթացող «Մանչեսթեր Սիթի»-ին իր ակտիվում 14 միավոր ունի: [b]«Չելսի» - «Արսենալ»՝2:0[/b] Գոլեր՝ Ազար 27՛ (11մ), Դիեգո Կոստա 78՛
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր