Չեխիայի տեսարժան վայրերը. ֆոտոշարք
Չեխիայի երկարատև պատմությունը իր կարևոր նշանակությունն է թողել Կենտրոնական Եվրոպայի պատմության մեջ: Գրեթե յուրաքանչյուր չեխական քաղաք կամ գյուղակ իրենից ներկայացնում է թանգարան բաց երկնքի տակ:
Չեխիայում 111 հնագույն ամրոցներ կան: Բերոունկի գետի գեղատեսիլ հարթավայրում` Պրահայից հարավ-արևմուտք, վեր է խոյանում Կառլշտեյն ասպետական ամրոցը` կառոուցված ժայռոտ բլուրի վրա XIV դարի երկրորդ կեսին:
Պրահայից արևմուտք ընկած է Կրշիվոկլատ ամրոցը, որը կառուցված է հսկայական անտառի կենտրոնում, որտեղ ժամանակին որսի են գնացել չեխ թագավորները, այդ տարածքը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕՅԻ համաշխարհային ժառանգության ցանկում:
Ներկայացնում ենք Չեխիայի գեղեցիկ տեսարժան վայրերը` ֆոտոշարքում: