211652_close_icon
views-count1005 դիտում article-date 15:24 08-10-2014

Ֆալկաոն ցանկանում է մնալ «Մանչեսթեր Յունայթեդ»-ում

Կոլումբիացի հարձակվող Ռադամել Ֆալկաոն, ով վարձակալական հիմունքներով հանդես է գալիս «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում, հայտարարել է, որ ցանկանում է մնալ անգլիական թիմում: Հարձակվողի տրանսֆերային իրավունքները պատկանում են ֆրանսիական «Մոնակո»-ին: «Պրեմիեր լիգան շատ բարդ, բայց միևնույն ժամանակ շատ հետաքրքիր մրցաշար է: Հուսով եմ, որ ես կմնամ ասյտեղ, քանի որ իմ ծրագրերը և երազանքները կապված են «Մանչեսթեր Յունաւյթեդ»-ի հետ: 2014 թվականը շատ բարդ դասավորվեց ինձ համար, քանի որ ծնկի վնասվածքի պատճառով շարքից դուրս մնացի երկարատև ժամանակով: Բայց այդ վնասվածքը ինձ օգնեց «աճել» մարդկային տեսանկյունից, հոգեբանորեն հասունանալ: Ես ձգտեցի ստեղծված իրավիճակից քաղել առավելագույնը»,- Ֆալկաոյի խոսքերը մեջբերում է Marca-ն:

Նմանատիպ նյութեր