211652_close_icon
views-count1698 դիտում article-date 13:33 08-10-2014

Շառլ Միշելը կդառնա Բելգիայի պատմության մեջ ամենաերիտասարդ վարչապետը

Մայիսին Բելգիայում անցկացված ընտրությունների արդյունքներով նոր կառավարությունը գլխավորելու է լիբերալ «Ռեֆորմատորական շարժում» կուսակցության առաջնորդ Շառլ Միշելը: Այս մասին հայտնում է Reuters-ը:  Շառլ Միշելը 38 տարեկան է, նա կհանդիսանա Բելգիայի պատմության մեջ ամենաերիտասարդ վարչապետը: Միշելի կուսակցությունից բացի, նոր կառավարության կազմում կներառվեն նաև ֆլամանդական երեք այլ շարժումներ՝ «Ֆլամանդական նոր դաշինք», «Քրիստոնեա-դեմոկրատներ ու ֆլամանդցիներ», «Ֆլամանդական բաց լիբերալներ ու դեմոկրատներ»:  Այս չորս կուսակցության ներկայացուցիչները 28-ժամյա բանակցություններից հետո որոշել են, որ կառավարությունը գլխավորելու է Միշելը: Դրանով իսկ ավարտվել է կառավարության ձևավորման գործընթացը, որը Բելգիայում ավանդաբար տևում է մի քանի ամիս:

Նմանատիպ նյութեր