211652_close_icon
views-count1979 դիտում article-date 15:38 08-10-2014

Գերմանիայում քրդերը ծեծել են չեչեններին

Գերմանիայի Համբուրգ ու Ցելլե քաղաքում բախումներ են գրանցվել քրդերի ու մուսուլմանների և մասնավորապես չեչենների միջև: Այս մասին հայտնում է Der Spiegel-ը: Երկու կողմն էլ զինված են եղել մահակներով, դանակներով ու երկաթյա իրերով: Բախման ժամանակ վիրավորվել են տասնյակ մարդիկ: Համբուրգի ու Ցելեի փողոցներում հուզումները սկսվել են դեռևս հոկտեմբերի 6-ին: Մոտ 400 քուրդ ակտիվիստներ դուրս են եկել այդ քաղաքների փողոցներ՝ միջազգային հանրությունից պահանջելով ակտիվացնել «Իսլամական պետության» դեմ պայքարը: Հաջորդ օրը բողոքի ակցիան վերաճել է բախումների: Քրդերը բախվել են իրենց դարանած 400 մուսուլման սալաֆիականի հետ: Ոստիկանները փորձել են զանգվածային ծեծկռտուքի մասնակիցներին ցրել ջրաշիթերի օգնությամբ, սակայն նրանք քարեր ու շշեր են նետել ոստիկանների ուղղությամբ: Իրավապահներին հաջողվել է բախման մասնակիցներին հանդարտեցնել միայն հավելյալ ուժերի ժամանելուց հետո: 

Նմանատիպ նյութեր